«Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» միանգամից երեք ֆուտբոլիստի

«Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» երեք ֆուտբոլիստի՝ կիսապաշտպաններ Քրիստիան Պուլիշիչին, Հակիմ Զիեշին և Ռուբեն Լոֆտուս-Չիկին, հայտնում է The Sun-ը:

Սակայն, ըստ աղբյուրի, իտալական թիմը այնքան էլ լավ հարաբերություններ չունի լոնդոնյան ակումբի հետ, ուստի գործարքը դժվար, թե կայանա:

Այս մրցաշրջանում 24-ամյա Պուլիշիչը լոնդոնյան ակումբի կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

29-ամյա Զիեշն այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում 9 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և գոլ չի խփել: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

26-ամյա Լոֆտուս-Չիկը 2022/23 մրցաշրջանում «կապույտների» կազմում անցկացրել է 20 հանդիպում և մեկ գոլային փոխանցում կատարել։ Կողմերի միջեւ պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2024 թվականի ամառը։