Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է վաճառել թիմի կիսապաշտպանին

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել իր կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիին։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբն իր ֆուտբոլիստին գնահատում է 25-30 միլիոն եվրո։ Նշվում է, որ ամերիկացին ընդգրկված չէ «ծեր տիկնոջ» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ծրագրերում։

Ընթացիկ մրցաշրջանում Մակքենին «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 1078 րոպե՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։