Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» գրանցել են «Էլ Կլասիկո» բրենդը

Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» գրանցել են «Էլ Կլասիկո» բրենդը, հայտնում է Sport.es-ը:

Ակումբները նման փորձ կատարել էին դեռ 2017 թվականին, սակայն նրանց մերժել էին: «Ռեալն» ու «Բարսելոնան» չէին ցանկանում, որ Լա լիգան գումար վաստակի իրենց դիմակայությունից, այդ պատճառով էլ որոշում էր կայացվել պաշտպանել ինտելեկտուալ սեփականությունը:

Այժմ երկու ակումբներն էլ կարող են շահույթ ստանալ ընկերական խաղերից կամ համատեղ բիզնես բացել՝ օգտագործելով դեմ առ դեմ հանդիպումների իմիջային իրավունքը: