Թոմաս Մյուլերը պայմանավորվել է Հանս-Դիտեր Ֆիլիկի հետ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պայմանավորվել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆիլիկի հետ և չի հրավիրվի ազգային թիմի՝ մարտին կայանալիք հավաքին, հաղորդում է Bayern & Germany-ին:

Ավելի վաղ 33-ամյա ֆուտբոլիստն ակնարկել էր, որ ցանկանում է ավարտել ելույթները Գերմանիայի հավաքականի կազմում, սակայն հետագայում փոխել էր որոշումը:

Հիշեցնենք, որ Մյուլերը Բունդեսթիմում նորամուտը նշել է 2010 թվականին և անցկացրած 144 խաղում խփել է 44 գոլ, կատարել 44 գոլային փոխանցում: