Կարիմ Բենզեմայի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
Զարմանալի չէ, որ ֆրանսիացին պարբերաբար տրանսֆերային խոսակցությունների առարկա է դառնում:
35-ամյա հարձակվողն այս ամառ Պրեմիեր Լիգա տեղափոխվելու մի քանի տարբերակ կունենա, հայտնում է El Nacional-ը:
Այսպիսով, Բենզեմային ցանկանում են իրենց շարքերում տեսնել «Նյուքասլը» «Մանչեսթեր Յունայթեդը», և «Արսենալը»
Կարիմ Բենզեման Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականի ամառվանից։
Այդ ժամանակից ի վեր հարձակվողը անցկացրել է 622 հանդիպում, որոնցում խփել է 334 գոլ և 160 գոլային փոխանցում կատարել։