Սադիո Մանեն վերսկսել է մարզումները

«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ եզրային հարձակվող Սադիո Մանեն վերսկսել է մարզումները։

30-ամյա սենեգալցի ֆուտբոլիստը աջ ծնկի ջլի վնասվածք էր ստացել Կատարում Աշխարհի առաջնության մեկնարկից մեկ շաբաթ առաջ, իսկ նոյեմբերին վիրահատվել էր։

Մանեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։