«Միլանը» պաշտոնական առաջարկ է կատարել «Ռոմային»

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանը» պաշտոնական առաջարկ է կատարել Հռոմի «Ռոմային»՝ իտալացի հարձակողական կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերային իրավունքը գնելու վերաբերյալ, հայտնում է Sky Italia-ն:

Միլանյան գրանդը ցանկանում է նախ 2 միլիոն եվրոյով վարձակալել 23-ամյա ֆուտբոլիստին, որից հետո 20 միլիոն եվրոյով գնել տրանսֆերային իրավունքը:

Իտալացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Լոնդոնի «Թոթենհեմը»:

Ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն հռոմեական ակումբի կազմում անցկացրած 17 խաղում խփել է 2 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: