Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել իտալական ակումբ

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը հրաժարվել է տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա»:

Իտալական ակումբը դիմել է Սպերցյանի գործակալին, սակայն անմիջապես մերժում է ստացել։ Սպերցյանը նույնիսկ անձամբ չի բանակցել «Ֆիորենտինայի» ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է:

Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում ռուսական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային գոլային փոխանցման հեղինակ: