Հարի Քեյն. «Համոզված եմ, որ առաջիկա ամիսներին քննարկումներ կլինեն»

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր ապագայի մասին։ Խոսակցություններն ակտիվորեն կապում են անգլիացուն «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բավարիայի» հետ:

«Նոր պայմանագրի շուրջ քննարկումներ կա՞ն։ Ճիշտն ասած, քննարկումները շատ չեն եղել։ Համոզված եմ, որ առաջիկա ամիսներին քննարկումներ կլինեն։ Բայց եթե անկեղծ լինեմ, ես կենտրոնացած եմ միայն մրցաշրջանի վրա և անում եմ առավելագույնը թիմի համար:

Գիտեմ, որ իմ ապագայի մասին խոսակցությունները կշարունակեն հայտնվել։ Բայց ես ուղղակի կենտրոնացած եմ աշխատանքիս վրա»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Bild-ը։