Դանի Ալվեսի շահերը դատարանում անվանի փաստաբան կպաշտպանի

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսի շահերը դատարանում կպաշտպանի փաստաբան Կրիստոբալ Մարտելը, հայտնում է Marca-ն՝ հղում անելով La Vanguardia-ին։

Մարտելը նախկինում պաշտպանել է նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Կառլես Պույոլի, Նեյմարի, Լիոնել Մեսիի և նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուի շահերը:

Հիշեցնենք՝ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել և կալանավորվել էր հունվարի 20-ին՝ նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին Կատալոնիայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով: