Չավին խոսել է Ֆրանկ Կեսյեի ապագայի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բացառել է կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի՝ թիմից հեռանալու հավանականությունը։

«Ես երբեք չեմ մտածել Կեսյեի թիմից հեռանալու տարբերակի մասին: Ինձ դուր է գալիս Ֆրենկը: Նա կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմում»,- ասել է Չավին:

Կեսյեի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։