«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Պաուլո Դիբալայի հետ

«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ ղեկավարությունը պատրաստ է 29-ամյա արգենտինացուն երկարաժամկետ պայմանագիր առաջարկել՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով։ Գործող պայմանագրով, որն ուժի մեջ է մինչև 2025 թվականը, ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում ստանում է 4,2 միլիոն եվրո։

Դիբալան «Ռոմա» է տեղափոխվել 2022 թվականի հուլիսին անվճար տրանսֆերային իրավունքով: Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։