Հարի Քեյնը հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է The Telegraph-ը:

29-ամյա հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Նախկինում հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան»։

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 27 հանդիպման, դարձել 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: