Առնո Դանժուման կտեղափոխվի անգլիական ակումբ

«Վիլյառեալի» հարձակվող Առնո Դանժուման կտեղափոխվի «Էվերթոն»  այսօր՝ հունվարի 23-ին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

25-ամյա հոլանդացին հաջողությամբ ավարտել է բուժզննումն ու գործարքը պաշտոնապես կփակվի այսօր կեսօրին։

2022/23 մրցաշրջանում Դանժուման «Վիլյառեալի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։

Transfermarkt.com պորտալը խաղացողին գնահատում է 35 միլիոն եվրո։