Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է, թե ում կվստահի առաջատարի դերը Կարիմ Բենզեմայի հեռանալուց հետո

Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում ժամանակ վատնել՝ սպասելով Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին և մտադիր Կարիմ Բենզեմայի հեռանալուց հետո թիմի առաջատարի դերը վստահել բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Marca-ն:

«Արքայական ակումբում» հերքում են այն լուրերը, թե մշտական կապ են պահպանում Մբապեի հետ ու հետևում են նրա և փարիզյան ակումբի կոնֆլիկտին:

Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը աշխարհի չեմպիոնը պետք է տեղափոխվել «Ռեալ», սակայն ևս 3 տարով երկարաձգեց ՊՍԺ-ի հետ պայմանագիրը: