Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ակումբակիցը կարող է տեղափոխվել «Ալ Նասր»

Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Մարսելոն (25), ով այժմ խաղում է հունական «Օլիմպիակոսում», կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ու վերամիավորվել նախկին ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հայտնում է ինսայդեր Աարոն Դոմինգեսը:

34-ամյա բրազիլացուն հրավիրելու հարցում արաբական ակումբին խորհուրդ է տվել հենց Կրիշտիանու Ռոնալդուն:

Մարսելոյի պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասր» է տեղափոխվել դեկտեմբերի վերջին, սակայն դեռևս չի նշել նորամուտը: