«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիհենը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է El Nacional-ը։
Իսպանական ակումբը 24-ամյա Օսիմենին դիտարկում է որպես 36-ամյա հարձակվող Կարիմ Բենզեմային փոխարինող։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է «Նապոլիին» 60 միլիոն եվրո վճարել Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Նշվում է, որ նեապոլցիները մտադիր չեն ֆուտբոլիստին վաճառել 80 միլիոնից պակաս գնով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։