Լիոնել Մեսսին բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցի Ֆրանսիայի գավաթի 1/16-րդ եզրափակչի՝ «Պեյ դե Կասելի» դեմ խաղին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիների մարզչական շտաբը արգենտինացուն լրացուցիչ ժամանակ կտա հանգստանալու համար։

Այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: