Դանի Ալվեսին բռնաբարության մեջ մեղադրած աղջիկը ցանկանում է որ Դանին պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։
Դատարանում տուժողը տեղեկացել է, որ մեղադրական դատավճռի կայացման դեպքում նա իրավունք ունի դրամական փոխհատուցում ստանալ վնասվածքների և բարոյական վնասի հասցման համար, սակայն 23-ամյա աղջիկն ուղղակիորեն հրաժարվել է փոխհատուցում ստանալ։
Նշվում է, որ տուժողը տվել է, նաև լրացուցիչ մեղադրական վկայություններ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացուն սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում, եթե նրա մեղքն ապացուցվի։