Լոնդոնի «Արսենալը» տրանսֆեր է համաձայնեցրել

Լոնդոնի «Արսենալի» կազմն առաջիկայում կհամալրի Լեհաստանի հավաքականի պաշտպան Յակուբ Կիվերին։

Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 22-ամյա ֆուտբոլիստն արդեն հինգուկես տարով պայմանագիր է կնքել «զինագործների» հետ, իսկ ակումբները լիովին համաձայնեցրել են 25 միլիոն եվրոյանոց տրանսֆերը։

Այս մրցաշրջանում Կիվերը մասնակցել է «Սպեցիայի» 20 հանդիպման բոլոր մրցաշարերում, ինչպես նաև Լեհաստանի հավաքականի բոլոր չորս խաղերին՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունում։