Մարկո Ռոյսը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն, 33-ամյա գերմանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն արդեն հանդիպել է Ռոյսի ու նրա գործակալի հետ։

Նշենք, որ Ռոյսը 11 տարի է հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կավարտվի ընթացիկ մրցաշրջանի վերջում։