Բուկայո Սակա. «Ցանկանում էինք վրեժ լուծել, և դա եղավ»

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելուց հետո կիսվել է իր մտքերով։

«Բոլորը տեսնում են, թե որքան կարևոր է այս հաղթանակը մեզ համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» միակ թիմն է, որը մեզ հաղթեց ԱՊԼ-ի այս մրցաշրջանում, և մենք իսկապես ցանկանում էինք վրեժ լուծել և հաղթել երկրպագուների համար։

Մենք լավ չմեկնարկեցինք, բայց բնավորություն դրսևորեցինք, ինչը թույլ տվեց մեզ վերադառնալ խաղ և խոշոր հաղթանակ կորզել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը: