Լեանդրո Տրոսար․ «Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ իրականացնել իմ և ակումբի երազանքները»

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Լեանդրո Տրոսարը մեկնաբանել է իր տեղափոխությունը։

««Արսենալը» մեծ ակումբ է, և ես պատրաստ եմ երկրպագուներին ցույց տալ, թե ինչ կարող եմ անել: Բոլորը տեսնում են, թե որքան լավ է թիմը հանդես գալիս Պրեմիեր լիգայում, և ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ իրականացնել իմ և ակումբի երազանքները:

Ես օր օրի կաշխատեմ և կփորձեմ օգնել թիմին հասնել իր նպատակներին»,- բելգիացի եզրային հարձակվողի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: