Հակիմ Զիեխը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեխը մոտ ժամանակներս կարող է հայտնվել կատալոնական «Բարսելոնայում»։ Ինչպես հաղորդում է Sport-ը, «Բարսելոնան» վերսկսել է իր հետաքրքրությունը մարոկկացու նկատմամբ, ով լավ հանդես եկավ Կատարում կայացած ԱԱ-ում:

Հիշեցնենք, որ «Չելսին» մեկ քայլ է հեռու ՊՍՎ-ի 20-ամյա աջ եզրային հարձակվող Նոնի Մադուեկեին 35 միլիոն եվրոյով ձեռք բերելուց։ Սա նշանակում է, որ Զիեխի խաղաժամանակը կարող է էլ ավելի կարճանալ։

Ֆուտբոլիստը պատրաստ է մրցաշրջանի կեսից փոխել ակումբային գրանցումը։