Հրատապ. Դանի Ալվեսը ազատազրկվեց

Մեքսիկական «Պումասի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը, ով սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր, Բարսելոնայի դատարանի որոշմամբ կալանավորվեց և զրկված է գրավով միջնորդություն ներկայացնելու իրավունքից, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 39-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:

Հունվարի 20-ի առավոտյան Ալվեսը հարցաքննության համար ներկայացել է Կատալոնիայի մայրաքաղաքի Les Corts ոստիկանական բաժանմունք, որտեղից աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստին տեղափոխել են դատարան:

Հիշեցնենք, որ բրազիլացին հաստատել էր, որ այդ օրը եղել է տվյալ գիշերային ակումբում, սակայն չի ընդունել առաջադրված մեղադրանքը: