Պաշտոնական․ Մյունխենի «Բավարիան» նոր դարպասապահ ունի

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմմերը տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Շվեյցարիայի հավաքականի 36-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զոմմերի տեղափոխությունը «Բավարիա» կկազմի 8 միլիոն եվրո + 1,5 միլիոն՝ բոնուսների տեսքով։ Նաև մյունխենյան ակումբը Բունդեսլիգայում հաղթանակի դեպքում կվճարի 1 միլիոն եվրո, իսկ Չեմպիոնների Լիգան և Գերմանիայի գավաթը հաղթելու համար՝ 250 հազար եվրո։