«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Հարի Մագուայրի ապագայի հետ կապված

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը դժվարին շրջան է ապրում իր կարիերայում։ Հաճախակի սխալների պատճառով ֆուտբոլիստը կորցրել է իր ամուր տեղը թիմի մեկնարկային կազմում, և նա պարբերաբար ենթարկվում է քննադատությունների:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Վեսթ Հեմ», լոնդոնցիները հետաքրքրված են 29-ամյա ֆուտբոլիստի վարձակալությամբ։ Սակայն «կարմիր սատանաները» հրաժարվել են առաջարկից։

Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը չի ցանկանում բաժանվել Հարի Մագուայրից մինչև մրցաշրջանի ավարտը։