Լուկա Մոդրիչը և Կարիմ Բենզեման պետք է որոշում կայացնեն

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն և հարձակվող Կարիմ Բենզեման իրենք կորոշեն իրենց ապագան ակումբում, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն, եթե ֆուտբոլիստները ցանկանան, նրանք ղեկավարությունից կստանան նոր մեկ տարվա պայմանագիր։ Մադրիդի «Ռեալի» ղեկավարները եկել են այն եզրակացության, որ Մոդրիչն ու Բենզեման ակումբի պատմության մեջ իրենց ներդրումն ունենալով, արժանի են սեփական ապագան ընտրելու իրավունքին։

Սպասվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ հաջորդ մրցաշրջանում կշարունակեն հանդես գալ «արքայական ակումբում»։