Լուի վան Գալ. ««Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու ժամանակը ինձ համար ամենադժվար շրջանն էր»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստովանել է, որ անգլիական ակումբում աշխատելու շրջանն ամենադժվարն է եղել իր համար։

«Դա անհավանական է: Ես աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկում էի և չէի կարողանում ձեռք բերել իմ ուզած ֆուտբոլիստներին: «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու ժամանակը ինձ համար ամենադժվար շրջանն էր։ Ակումբ եկա որպես մարզիչ, և ամեն ինչ հիասթափեցրեց ինձ։ Թիմի ֆուտբոլիստներից շատերը 30 տարեկանից մեծ էին։ Դա խանգարում էր ինձ աշխատել»,- վան Գալի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը: