Թուրինի «Յուվենտուսը» նոր նախագահ ունի

Թուրինի «Յուվենտուսի» տնօրենների խորհուրդը հաստատել է ակումբի նոր նախագահի նշանակումը։ Անդրեա Անյելիի հրաժարականից հետո ակումբի նոր ղեկավար է դարձել Ջանլուկա Ֆերերոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նախորդ տարվա նոյեմբերի վերջին «Յուվենտուսի» տնօրենների խորհրդի անդամների մեծ մասը, այդ թվում՝ նախագահ Անդրեա Անյելին, հրաժարական էին տվել։

Ակումբի նախկին ղեկավարները կասկածվում են «Յուվենտուսի» ֆինանսական կառավարման ոլորտում խախտումների մեջ։

Իտալական ակումբի ղեկավարությունը կարող է մեղադրվել ակումբի ֆինանսական վիճակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու, շուկայի մանիպուլյացիայի, գոյություն չունեցող գործառնությունների համար եկամուտների կեղծ հայտարարագրեր տրամադրելու, աուդիտորական վերահսկողությանը խոչընդոտելու համար: