Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն զայրացել է, երբ նրան հարցրել են թիմի հարձակվող Հարի Քեյնի պայմանագրի հետ կապված իրավիճակի մասին։
«Ինչո՞ւ պետք է պատասխանեմ այս դժվար հարցին: Դուք այս հարցով փորձում եք ինձ բարդ դրության մեջ դնել ակումբի և շրջակա միջավայրի հետ կապված։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ պետք է պատասխանեմ։ Ես շատ քաղաքավարի եմ, վստահեք ինձ։ Հուսով եմ՝ կհասկանաք ինձ»,- մարզչի խոսքերը մեջբերում է football.london-ը:
Հիշեցնենք, որ Հարի Քեյնի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է մեկուկես տարուց։