Մարսելո Բյելսան հնարավոր է ազգային հավաքական գլխավորի

Անգլիական «Լիդսի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան կարող է գլխավորել Մեքսիկայի ազգային հավաքականը, hայտնում է ESPN Deportes-ը:

Արգենտինացի մասնագետը թափուր պաշտոնը զբաղեցնլու հիմնական թեկնածուն է: Ավելի վաղ Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Խերարդո Մարտինոն: Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզիչի անունը կհայտնի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հավաքականը մասնակցում էր Կատարում կայացած ԱԱ-2022-ին, որտեղ երրորդ տեղը զբաղեցրեց C խմբում և չկարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Աշխարհի չեմպիոն էր հռչակվել Արգենտինայի հավաքականը, որը նույնպես մեկնարկել էր C խմբից: