IFFHS. Եվրոպայի տարվա խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է Եվրոպայի տարվա խորհրդանշական հավաքականը: Ամենաշատ ներկայացուցիչն ունի Ֆրանսիան (չորս ֆուտբոլիստ):

Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիա):

Պաշտպաններ՝ Տեո Էրնանդես («Միլան», Ֆրանսիա), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Նիդերլանդներ), Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ», Խորվաթիա), Դենզել Դյումֆրիս («Ինտեր», Նիդերլանդներ):

Կիսապաշտպաններ՝ Անտուան ​​Գրիզման («Ատլետիկո Մադրիդ», Ֆրանսիա), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա):

Հարձակվողներ՝ Կիլիան Մբապպե (ՊՍԺ, Ֆրանսիա), Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա):