Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Յան Զոմերը շուտով նոր ակումբ կունենա

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը շուտով կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Գործարքը կարժենա 8 միլիոն եվրո՝ գումարած 1,5 միլիոն բոնուս: 34-ամյա դարպասապահն ու Գերմանիայի չեմպիոնը կստորագրեն 2,5 տարվա պայմանագիր:

Յան Զոմերը 2014 թվականի հուլիսից է խաղում «Բորուսիայում»: Ընթացիկ մրցաշրջանում շվեյցարացին գերմանական ակումբի դարպասը պաշտպանել է 11 խաղում, բաց թողել 14 գոլ:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը ոտքի կոտրվածքի պատճառով շարքից դուրս է մնացել: