Դայո Ուպամեկանոն նշել է ամենահզոր հարձակվողին, ում դեմ երբևէ խաղացել է

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Դայո Ուպամեկանոն նշել է ամենահզոր հարձակվողին, ում դեմ երբևէ խաղացել է:

«Ամենաուժեղ հարձակվողը, ում ես երբևէ հանդիպել եմ, Ուսման Դեմբելեն է։ Նա շատ, արագաշարժ է»,- Ուպամեկանոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:

Դեմբելեն Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։