Ֆլորենտինո Պերեսը կհեռանա զբաղեցրած պաշտոնից

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը 2025 թվականին կհեռանա պաշտոնից, հայտնում է իսպանացի լրագրող Չիրո Լոպեսը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆունկցիոները թիմի մարզադաշտի վերակառուցման ավարտն իր վերջին մեծ պարտքն է համարում ակումբի հանդեպ։

Պերեսն առաջին անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը» 2000 թվականի հուլիսին։ 2006 թվականի փետրվարին նա հրաժարական տվեց։

Երկրորդ անգամ Ֆլորենտինոն 2009 թվականին դարձավ ակումբի նախագահ և մինչև այժմ գլխավորում է ակումբը:

Մադրիդի «Ռեալը» 16 տուրից 38 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։