«Նապոլին» որոշել է բարձրացնել Վիկտոր Օսիհենի տրանսֆերային արժեքը

«Նապոլին» որոշել է բարձրացնել իր առաջատար հարձակվող Վիկտոր Օսիհենի տրանսֆերային արժեքը՝ ուկրաինացի ֆուտբոլիստ Միխայլո Մուդրիկի վերջերս Լոնդոնի «Չելսի» տեղափոխության ֆոնին:

Getfootballnewsitaly-ի փոխանցմամբ՝ Նեապոլում կարծում են, որ նիգերիացու համար կարող են շատ ավելի մեծ գումար ստանալ, եթե ուկրաինացու համար վճարեցին 100 միլիոն եվրո։ Ա Սերիայի առաջատարն այժմ հարձակվողին գնահատում է 150 միլիոն եվրո։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: 24-ամյա աֆրիկացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։