«Բարսելոնան» հույս ունի վերադարձնել Պյեր-Էմերիկ Օբամեյանգին

Կատալոնական «Բարսելոնան» հույս ունի վերադարձնել Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, ով ներկայումս հանդես է գալիս «Չելսիում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գաբոնցին միայն որոշակի պայմաններով կարող է վերադառնալ կատալոնական ակումբ, իսկ այժմ, ըստ լրագրող Մայք Մաքգրատի, «Բարսելոնայի» ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այդ հարցերի լուծման ուղղությամբ։ Որպեսզի գործարքը կայանա, «Չելսին» պետք է համաձայնի Օբամեյանգին բաց թողնել առանց տրանսֆերային արժեքի:

Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Բարսելոնայից» «Չելսի» է տեղափոխվել 2022 թվականին։