«Բարսելոնան» հստակ որոշում է կայացրել Ռաֆինյայի ապագայի հետ կապված

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը չի հեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» այնքան էլ գոհ չէ բրազիլացու խաղից և վստահ չէ նրա ապագայի հարցում, ինչից կարող են օգտվել ԱՊԼ-ի ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են 26-ամյա ֆուտբոլիստով։ Չնայած այս հանգամանքներին, կատալոնացիներն ամենևին շահագրգռված չեն ձմռանը վաճառել Ռաֆինյային, հայտնում է լրագրող Տոնի Խուանմարտին։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։