ՊՍԺ-ն հրաժարվել է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

ՊՍԺ-ն հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվային ձեռք բերելու մտքից։ Ինչպես հաղորդում է Media Foot-ը, ՊՍԺ-ն գրեթե ամբողջ անցած տարին փորձում է ձեռք բերել պորտուգալացուն: ՊՍԺ-ն անգամ 80 միլիոն եվրոյի առաջարկ է արել ԱՊԼ-ի թոփ-ակումբին, սակայն այն մերժվել է։

Այժմ ՊՍԺ-ն կորցրել է հետաքրքրությունը Բերնարդո Սիլվայի նկատմամբ։ Միաժամանակ նշվում է, որ պորտուգալացին դեռ գտնվում է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։

Հավելում ենք, որ հեղինակավոր transfermarkt պորտալի մասնագետները 28-ամյա Բերնարդո Սիլվային գնահատում են 80 մլն եվրո։