Յոշկո Գվարդիոլը որոշել է կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակը

«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը որոշել է կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակը: Ինչպես հայտնում է The Hard Tackle-ը, խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», ոչ թե «Ռեալ»:

Հիշեցնենք, որ Գվարդիոլը տրանսֆերային շուկայում հասանելի կլինի հաջորդ ամառ: Դրա արժեքը կարող է գերազանցել 100 մլն եվրոն։ Ավելի վաղ անձամբ ֆուտբոլիստը, ասել էր, որ մանկուց երկրպագում է «Լիվերպուլին»։

Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին», որը վերջին 8 հանդիպումներում 6 պարտություն է կրել։