Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը հայտնվել է ԱՊԼ-ի երկու ակումբների ուշադրության կենտրոնում

Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը հայտնվել է ԱՊԼ-ի երկու ակումբների ուշադրության կենտրոնում։ Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ սերբին հետաքրքրում են առաջնության առաջատար Լոնդոնի «Արսենալը» և «Նյուքասլը», որն այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու ակումբներն արդեն բանակցություններ են վարել կիսապաշտպանի գործակալ Մատեյ Կեժմանի հետ, ով ֆուտբոլիստ եղած ժամանակ հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Չելսիի» կազմում։

«Լացիոն» այժմ ցանկանում է երկարաձգել Միլինկովիչ-Սավիչ պայմանագիրը: 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը բյանկոչելեստիների հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում: