«Ալ-Հիլալը» անհավանական աշխատավարձով պայմանագիր է առաջարկել Լիոնել Մեսսիին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հայտնում է MD-ն։

Աղբյուրի համաձայն, «Ալ-Հիլալը» պատրաստ է Լիոնել Մեսսիին պայմանագիր առաջարկել տարեկան 300 միլիոն եվրո աշխատավարձով, որի մեծ մասը կվճարի պետությունը։

Նշենք, որ «Ալ-Հիլալը» «Ալ-Նասրի» ամենասկզբունքային մրցակիցն է, ուր վերջերս է տեղափոխվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում։