Լիոնել Մեսսին մոտ է ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելուն

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը և կունենա մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: 35-ամյա ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 40 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Լեոյի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: Նա ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Մեսսին 2021-ի ամռանը կատալոնական «Բարսելոնայից» է տեղափոխվել ՊՍԺ։