Կիլիան Մբապպեն նոր դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Ֆրանսիական ՊՍԺ -ի հարձակվող Կիլիան Մբապպեն դեռ կարող հայտնվել Մադրիդի «Ռեալում».

Marca-ի լրագրող Կարլոս Կարպիոն ասել է, որ ՊՍԺ-ի հարձակվողին դեռ գրավում է մադրիդյան ակումբ տեղափոխվելու հեռանկարը։

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի հրաժարվի պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ, եթե նա ապագայում առաջարկի իր ծառայությունները՝ միաժամանակ նվազեցնելով ֆինանսական պահանջները։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջում Մբապպեն հրաժարվեց տեղափոխվել «Ռեալ» և երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։