Նախկինում հայտնի ռուս դարպասապահ Ռուսլան Նիգմատուլինը մեկնաբանել է ուելսցի Գարեթ Բեյլի որոշումը՝ 33 տարեկանում ավարտելու իր խաղային կարիերան։
«Բեյլը իր ուշադրությունը տեղափոխել է իր ամենօրյա աշխատանքից դեպի գոլֆ: Սրանով նա աստիճանաբար ոչնչացրեց այն ամենը, ինչ լավ էր իր կարիերայում։ Նա երկար ժամանակ չի ցուցադրում իր լավագույն խաղը»,- Նիգմատուլինի խոսքերը մեջբերել է Չեմպիոնշիփի հրատարակությունը: