«Ինտերը» Ռոմելու Լուկակուի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

«Ինտերը» կարող է հրաժարվել հարձակվող Ռոմելու Լուկակուի վարձակալության ժամկետը երկարաձգելու մտքից։ Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Չելսիին»:

FC Inter News-ի տեղեկություններով՝ միլանցիների ղեկավարությունը կասկածում է երկրորդ գործարքի նպատակահարմարության մեջ, քանի որ ակումբն այնքան էլ գոհ չէ մեծ աշխատավարձ ստացող ֆուտբոլիստի հաճախակի վնասվածքներից։

Ընթացիկ մրցաշրջանում, առողջական խնդիրների պատճառով, Ռոմելու Լուկակուն բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ինտերի» ընդամենը 7 հանդիպման, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։