Միխայիլ Մուդրիկը համաձայնության է հասել անգլիական գրանդի հետ

«Արսենալը» սկզբունքային համաձայնության է եկել «Շախտյորի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի հետ պայմանագրի կնքման շուրջ։

Ինչպես հայտնում է Նիկոլո Շիրան, «զինագործները» շարունակում են ակտիվորեն բանակցել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը», սակայն «Արսենալը» առավելություն ունի, քանի որ արդեն սկզբունքային համաձայնության է եկել ֆուտբոլիստի գործակալի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Մուդրիկը մասնակցել է ՈւՊԼ-ի 12 խաղի՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: