Քրիստոֆ Գալտյեն խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ։

«Բանակցությունները շարունակվում են, սպորտային ղեկավարությունը կապի մեջ է Մեսսիի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման համար: Ես չգիտեմ, թե բանակցություններն ինչ փուլում են։

Կարծում եմ՝ Լեոն երջանիկ է Փարիզում։ Պետք է հասկանալ, թե ինչպիսին է նրա դիրքորոշումը նախագծի վերաբերյալ։ Մենք նրա հետ այդ հարցը չենք քննարկել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

0-ին: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: