Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի դարպասապահ Խերոնիմո Ռուլին կարիերան կշարունակի Ամստերդամի «Այաքսում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իսպանական «Վիլյառեալը» 30-ամյա դարպասապահի տեղափոխության համար ստացել է 8 միլիոն եվրո:
Դարպասապահը ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Խերոնիմո Ռուլին հռչակվել է աշխարհի չեմպիոն:
